Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորները պոկվել, թափվել են բնակչի տան վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ժայռ

Ապրիլի 26-ին՝ ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը:

1

Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում. 2 քար (մոտ 0.2 խմ) ընկել է գյուղի 37-րդ փողոցի տներից մեկի վրա՝ վնասելով տանիքը (մոտ 2 քմ), իսկ մոտ 4 խմ ծավալով քարերն ընկնելով վնասել են կայանած «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին, հետնամասը, 6 մեղվաընտանիք և 9 պտղատու ծառ: Տուժածներ չկան:

Փրկարարները տանիքը ծածկել են բրեզենտե ծածկոցով և քարերը դուրս բերել տնից:

ժայռ