«Թե կարող եք, գտե՛ք ինձ». ԿԳՄՍ նախարարը տեսակապով ՅՈւՆԵՍԿՕ-ի ժողովին է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

կգմաս

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշակույթի պատասխանատուների տեսակապով ժողովից լուսանկար և կից գրառում արել:

«Երկու օր առաջ մասնակցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշակույթի պատասխանատուների ժողովին` տեսակապով: Ապրիլի 24-ի գեղարվեստական ծրագիրը դեռ չէինք իրականացրել որպես կորոնավիրուսի սահմանափակումների ժամանակ մշակութային միջոցառման կազմակերպման օրինակ: Սակայն հաջորդ խորհրդակցություններին անպայման այս օրինակը հպարտորեն կներկայացնեմ:

Հ. Գ. Թե կարող եք, գտե՛ք ինձ»,-գրել է նախարարը։