Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին 50 սմարթֆոն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ռեդմի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն է տրամադրել: Այդ մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա-ՄՏՍ-ը:

Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։

Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն։ Այս մասին կարդում ենք Գեղարքունիքի մարզպետարանում»,- հայտնում են մարզպետարանը։