Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը. նախագահ Սարգսյանը՝ «Le Monde»-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

արմեն

Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը ցեղասպանության մասին:

«Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը և վերացնել ցեղասպանության հետևանքները: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ և վերջնականորեն կշրջի դրանք»,-ասել է ՀՀ նախագահը «Le Monde»-ին: