Գյումրիում փլուզվել է 3-րդ, 4-րդ կարգի վթարային տան ննջասենյակի քարաշեն պատը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ապրիլի 26-ին՝ ժամը 21:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 11-րդ շարքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1956 թվականին կառուցված մեկ հարկանի բնակելի տան (3-4 կարգի վթարային) ննջասենյակի քարաշեն պատից մոտ 10 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան:

Փրկարաները սահմանազատել են վտանգավոր հատվածը: