Անկարայում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

երկրաշարժ

Ապրիլի 27-ին Անկարայի Աքյուրթ շրջանում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։27-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 14կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։