Լեոյի փողոցի մոտակայքում շունն ընկել է փոսի մեջ. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

շուն1

Ապրիլի 27-ին՝ ժամը 09:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում շունն ընկել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շանը դուրս են բերել անվտանգ տարածք: