Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումը հայտնվել է թուրք օգտատերերի թիրախում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

քիմ

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրառում էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ օսմանցի թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել, այդ թվում՝ երեխաների և կանաց։ Քիմ Քարդաշյանի այդ գրառումը հայտնվել է թուրք օգտատերերի թիրախում և նրանք արձագանքել են գրառմանը տարաբնույթ մեկնաբանություններով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական ծանոթությունների և ամուսնությունների հեռուստահաղորդումից հայտնի Հանիֆե Գյուրդալի ամուսինը Քարդաշյանի գրառման տակ գրել է. «Ալլահը մեկն է և նրա զորքը թուրքերն են» ու գրառմանը կից նաև քարոզչական բնույթի տեսանյութեր է տեղադրել։

Իսկ Քարդաշյանը, ի պատասխան թուրք օգտատիրոջ մեկնաբանությանը, արձագանքել է «խրտվիլակների հասարակություն» արտահայտությամբ և արգելափակել նրան։