Ջալալ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԱԽ քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News   

ՊՆ
 
Ապրիլի 27-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: