​​​​​​​COVID-19-ով պայմանավորված՝ Աֆղանստանում ազատ կարձակեն ավելի քան 12 հազար կալանավորի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

աֆղանստան

Աֆղանստանի իշխանությունները որոշում են կայացրել երկրի բանտերում գտնվող ավելի քան 12 հազար անձանց ազատ արձակել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին երկուշաբթի հայտնել Է աֆղանական the Khaama Press գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:

Կալանավորների ազատ արձակման գործընթացը կսկսվի մայիսի սկզբին:

Նշենք, որ մարտի 26-ին աֆղանական պետության ղեկավարը հրամանագիր էր ստորագրել տեղի բանտերում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված շուրջ 10 հազար կալանավորների համաներման մասին: Կարգադրությանը համապատասխան՝ արդեն ազատ է արձակվել ավելի քան 6 հազար մարդ։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում Աֆղանստանում կա կորոնավիրուսի շուրջ 1,5 հազար դեպք: Կորոնավիրուսից մահացել է 50 մարդ: