Չինաստանում ակտիվ վարակակիրերի թիվը 723 է, վերջին 1 օրում գրանցվել է 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

մեծ բրիտանիա կովիդ

Կրոնովիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանում վերջին 1 օրում վարակման 3 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում 82,830 է, որից 4,633-ը մահացել է, 77,474-ը՝ ապաքինվել: Ժամը 17:30-ի դրությամբ երկրում ակտիվ դեպքերի թիվը 723 է, որից ծայրահեղ ծանր վիճակում է 52 մարդ: Այդ մասին տեղեկանում ենք Worldometers-ից:

Նշենք, որ Չինաստանը վարակվածների ընդհանուր թվով աշխարհում 10-րդն է, թեև տևական ժամանակ առաջինն էր: Այս պահին վարակվածների և մահերի թվով աշխարհում առաջինը ԱՄՆ-ն է, երկրորդը՝ եվրոպական երկրներից Իսպանիան, ապա՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանն ու նոր միայն Չինաստանը: