Շահումյանում 200 խմ հողային զանգված պոկվել, սահել է՝ փակելով փողոցը. տանը վտանգ է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1

Ապրիլի 27-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմանում, տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի ձախակողմյան սարալանջից մոտ 200 խմ հողախառն զանգված պոկվել և մոտ 25 մ սահելով մոտեցել է փողոցի աջակողմյան հենապատին՝ ամբողջովին փակելով փողոցը. տանը վտանգ է սպառնում։ Առկա է ևս մոտ 200 խմ հողախառն զանգվածի տեղաշարժի վտանգ։

Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

սողանք
սողանք