Կադաստրի կոմիտեի գրասենյակները ապրիլի 28-ից կաշխատեն. չի աշխատի Վարդենիսի գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

կադաստրիկոմիտե

Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։

«Գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները.

-Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
-Իրավունքի դադարման պետական գրանցման,
-Անշարժ գույքի հասցեի գրանցման,
-Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,
-Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,
-Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,
-Նոր վկայականի տրամադրման,
-Սխալների ուղղման,
-Վարույթի դադարեցման,
-Փաստաթղթերի պատճենների տրամադրման։

Հիշեցնում ենք, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205»: