Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը կմնա կալանավորված․ պաշտպանի բողոքը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

իրավական

«Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը այսօր մերժել է իրենց բողոքը՝ Վերմիշյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ։ 
«Անկեղծ ասած՝ այլ պատասխանի չէինք էլ սպասում» - հավելեց պաշտպանը։

Դատարանի որոշումը պաշտպանական կողմը դեռևս չի ստացել․ ստանալուց ու այն ուսումնասիրելուց հետո կքննարկեն հետագա անելիքներն ու վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնելու հարցը։