Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում․ ԱԺ աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում, որը կրկին միտված է նպաստելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը․
🟢ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները, ովքեր հանդես կգան աշխատակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման, ռացիոնալացման, ավտոմատացման կամ որակական զարգացման կիրառելի առաջարկներով, կարժանանան էական խրախուսումների, պարգևատրումների,
🟢Այն աշխատակիցները, ովքեր կատարած թերի աշխատանքի կամ գործող կարգերի խախտման համար ստացել են նկատողություն, կզրկվեն հնարավոր հերթական պարգևատրումից(ներից)՝ մասնակի կամ ամբողջությամբ:

📍Արդյունավետության բարձրացումը լինելու է անկասելի: Նոր ժամանակաշրջանում հին աշխատելաոճը համարում ենք անընդունելի»: