Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

Ստեփանակերտում այսօր՝ ապրիլի 27–ին ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի միջև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում:

Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»: