Ստուգումներ՝ մարտական հենակետերում. ստորաբաժանումների ղեկավարներին տրվել է հանձնարարական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

պն

4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում հրամանատարական կազմն ապրիլի 25-ին կատարել է ստուգայցեր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորումը: Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։