Քոչարյանն ազատության մեջ է վտանգված, ԱԱԾ մեկուսարանում շատ ավելի ապահով է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ համավարակի տարածման արագությունը և հավանական մեծ ալիքը մեղմվել է, իսկ սարսափելի սցենարը մնացել՝ հետևում։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

«Այո՛, այն կազդի տնտեսության վրա, բայց չեմ կարծում, որ որևէ սարսափելի բան տեղի ունենա։ Հիմնականում տուժելու է զբոսաշրջությունը, բայց մյուս ճյուղերը հնարավորություն կունենան կորցրածը մասնակիորեն հետ բերել, գյուղատնտեսությունն աճ կգրանցի։ Արդյունքում մենք սարսափելի վիճակ չենք ունենա։ Եվ համեմատության մեջ  կլինենք այն երկրների թվում, որոնք առավելագույնս շուտ կվերադառնան մինչկորոնավիրուսային վիճակին»,- վստահ է պատգամավորը։ 

Աղազարյանն առաջարկում է փոխել մարտավարությունը և քաղաքացիներին կոչ անել,որ յուրաքանչյուրս ուշադիր լինենք մեկս մյուսի նկատմամբ և կամաց-կամաց կյանքը մտնի բնականոն հուն։
Պատգամավորը ճիշտ մոտեցում է համարում, որ կառավարությունն իրավիճակի թելադրանքով է ծրագրերը մշակում, որոնք, ըստ նրա, հենց հակաճգնաժամային են։

Բնակչությանը գումար բաժանելը, աշխատավարձերն ու թոշակներն առանց հիմնավորման բարձրացնելը, որն առաջարկել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ Աղազարյանի՝ համարժեք է փող տպելուն։ Նա ընդգծում է, որ դա սխալ մոտեցում է, և բաժանվող գումարները պետք է արտադրությամբ հիմնավորված լինեն։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։