«Մարտի մեկի» բացահայտումից այսօր մեծ հուսեր էլ չկա, ակնկալիքները չեն արդարանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը պատճառ չէ, այլ՝ առիթ որպեսզի ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ևս մեկ միջնորդությամբ հանդես գա։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

«Պաշտպանական թիմը պետք է կարողանա բերել շատ հիմնավոր ապացույցներ, որ Քոչարյանը չի խոչնդոտելու։ Ամենամեծ խնդիրը, ես գտնում եմ, դատապարտվողի համար՝ առավելևս Քոչարյանի, պետք է լինի այն, որ նա ապացուցի հանրությանն ու դատարանին, որ ինքը սխալ է ամբաստանվում, որ ինքը մեղք չունի այդ հանցագործության մեջ։ Բայց վերջին ամիսների զարգացումները փաստում են, որ պաշտպանական թիմն իր կարևորագույն խնդիրը մի կողմ թողած, զբաղված է դատավարական պրոցեսի ձգձգմամբ»,- վստահ է իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի վտանգին, ըստ իրավապաշտպանի, այն բոլորին է սպառնում, այդ թվում՝ նաև կալանավայրերում գտնվող մարդկանց։ Նա կողմ է, որ այս հանգամանքն օգտագործվի՝ կալանավայրից մարդիկ ազատելու համար։

Շարունակությունը՝ տեսանյութում։