Սև օրերը եկել են, սրանից սև օր չենք ունենալու․ մլրդ-ները կան, ժողովրդի փողը տվե՛ք իրենց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը կատաստրոֆիկ է։ Կառավարության հաստատած 14 ծրագիրը ինչ-որ չափով օգնել է, բայց դա համարժեք չէ ստեղծված իրավիճակին։ Սա թույլ է տվել եզրահանգելու, որ եկող ամիսն ավելի վատ է լինելու, քանի որ մարդիկ իրենց բոլոր խնայողությունները ծախսել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանն առաջարկում է 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ և նույնքան թոշակառուներին տալ կրկնակի թոշակ։

Պատգամավորի կարծիքով, երկու լավ տնտեսական տարվա արդյունքում ժողովուրդը կուտակել է 300 մլրդից ավելի գումար, և հիմա այդ գումարով կառավարությունը պետք է գործողություններ անի։
Ըստ Մարուքյանի՝ մինչ այս կառավարությունը չի կարողացել ճիշտ թիրախավորել խնդիրները, որի հետևանքով հազարավոր մարդիկ դուրս են մնացել սոցաջակցության ծրագրերից, և, ըստ ԼՀԿ-ի առաջարկի, հիմա պետք է գնալ հակառակ թիրախավորման ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։