Ավտովթար-հրդեհ Վանաձորում. Volkswagen-ը բախվել է էլեկտրասյանը. մեքենան այրվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ю

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com կայքի փոխանցմամբ ժամը 20:40-ի սահմաններում Volkswagen մակնիշի 35 SC 712 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պայմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդի ինքնությունը: