Եգիպտոսը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

եգիպտոս

Եգիպտական ԶԼՄ-ները գրում են, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսին 3 ամսով երկարաձգել է երկրում սահմանված արտակարգ դրությունը: Երկարաձգվել է նաև երկրի հյուսիսում գտնվող Սինայի թերակղզու մի շարք շրջաններում հայտարարված պարետային ժամը:

«Եգիպտոսում ապրիլի 28-ին՝ ժամը 01:00-ից, 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվում»,-նշված է նախագահի հրամանում, մեջբերում է eg24.news կայքը:

Նշենք, որ, վերջին տվյալների համաձայն, Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4782 դեպք, որից 337-ը մահացել է, 1,236-ը՝ ապաքինվել: