Գյումրի-Թալին հատվածում երեք բեռնատար վագոն դուրս է եկել գծերից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

hvk

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապրիլի 27-ին «ՀԿԵ» կողմից օգտագործվող Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել երեք բեռնատար վագոնի գծանկում: Մի քանի ժամ անց միջադեպի հետևանքները վերացվել են, վագոնները տեղափոխվել են ըստ նշանակության:

Տեխնիկան կամ մարդիկ չեն տուժել: Այդ գիծը օգտագործվում է հազվադեպ՝ ամիսը մեկ անգամ, այն ակտիվ շահագործման գիծ չէ: Գծանկման պատճառները արդեն հայտնի են, մասնագետները կատարում են դեպքի վերլուծություն ապագայում նման միջադեպերը բացառելու նպատակով:

Հայտնեմ, որ, ընկերության՝ 2020 թվականի ենթակառուցվացքի ներդրումային հաստատված պլանի համաձայն, կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում»:

1