Կորոնավիրուսային ճգնաժամը դեռ մեկ տարի տևելու է, վճարունակներին չենք օգնելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կումունալ ծառայությունների վճարներին և տեղեկացրել, որ արտակարգ դրության պայմաններում ոչ միայն սկսել են չվճարել նրանք, ովքեր չունեն գումար, այլև ովքեր ունեն, այսինքն՝ նաև հարուստ մարդիկ չեն վճարել:

«Գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ 1000 կամ 5000 հոգու հոսանքն անջատենք կամ չանջատենք, այլ երկրում ընհանրապես հոսանք լինելո՞ւ է, թե՞ չի լինելու: Եվ ճգնաժամը դրանով է ճգնաժամ, որ երբ մի խնդիր լուծում ես, էդ խնդրի լուծման արդյուքնում առաջանում է երկրորդ խնդիրը, երկրորդն ես լուծում, առաջանում է երրորդ խնդիրը»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում համաձայնություն է տրվել ՀԾԿՀ-ին և մատակարար ընկերություններին որոշակիորեն կոշտացնել իրենց դիրքորոշումը, և արդյունքում մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 միլիարդ դրամին մոտ վճարումներ են եղել, այսինքն՝ բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել են՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք:

Վարչապետը նաև նշել է, որ այս պահին 4300 բաժանորդների հոսանք և 736 գազի բաժանորդների գազամատարակարարում անջատված է: Ընդ որոմ՝ էլեկտրաէներգիայի դեպքում անջատվածների պարտքը կազմում է 30 հազար դրամ և ավելի, իսկ գազի դեպքում՝ 80 հազար դրամ և ավելի:

«Հիմա ես կարող եմ ասել, որ մինիմում մի տարի՝ մինչև մյուս տարվա մարտ, մենք այս կորոնավիրուսյին ճգնաժամի մեջ ենք լինելու: Հետևաբար, եթե մենք ասենք, որ ճգնաժամի ժամանակ մարդիկ կարող են կոմունալներ չվճարել, էդ նշանակում է, որ մենք ասենք՝ երկրում հոսանք չի լինելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: