Տնտեսական կյանքի բոլոր սահմանափակումները հանվելու են, եթե արտառոց բան չպատահի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News     

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոմունալ վճարումների թեմային անդրադառնալիս տեղեկացրել է, որ պետք է սովորենք կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում ապրել, քանի որ այն կարող է մինչև մեկ տարի տևել:

Փաշինյանը նաև նշել է, որ ՀՀ պարետն առաջիկայում նոր որոշում կստորագրի, համաձայն որի՝ հանվելու է մեր բնակչության վայրից 1 կմ հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ և հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, և նոր սահմանափակումներ են դրվելու, ավելի թուլացվելու է ռեժիմը և թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավարության տարածքում զբոսնել՝ պայմանով, որ պարետը ժամեր կսահմանի, որ դա լինի առավոտյան ժամը 10-12-ը և երեկոյան՝ 19-ից 21-ը, բայց կարող են իրար հետ զբոսնել միայն ընտանիքի անդամները:

Վարչապետը նաև նշել է, որ տեղաշաման թերթիկ ունենալու պահանջը կպահպանվի:

«Էսօր որոշումը կստորագրվի և տեղաշարժի, զբոսանքի սահամանափակումները կթուլացվեմ, քիչ-քիչ գնալու ենք սահմանափակումների թուլացման, եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրվա ընթացքում գնալու ենք սահմանափական ռեժիմների մինիմալիզացիայի:

Մտածում էինք՝ առջաիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար ԱՆ-ն պետք է անվտանգության կանոնների որոշակի տրամաբանություն սահմանի, այսինքն՝ ռեստորաններն ի՞նչ կանոններ պիտի պահպանեն, սրճարանները, արտադրամասերը: Մենակ կրթական համակարգն է, որ մենք սահմանափակված կպահենք, և հետո կտեսնենք՝ ի՞նչ պետք է լինի»,-ասել է վարչապետը: