Մարտակերտի մի քանի համայնքներում ազատ տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումները հանվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 28-ի N 10 որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 14-ի N 5 որոշման մեջ: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվաան շտաբ ֆեյսբուքյան էջից:

Մասնավորապես, հանվել են N 5 որոշմամբ սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում: