Իրանում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

իրան

Իրանի արևելքում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, յոթը տուժել են: Այս մասին հայտնում է РиаНовости-ն՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը:

«Տուժածները ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնել է Հարավային Խորասան նահանգի ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Ռեզային:

Գործակալության տեղեկությամբ՝  ավտոբուսը ուղևորվում էր Հարավային Խորասան նահանգի Սերբիշե քաղաք:

Դեպքի մանրամասները պարզվում են: