Լավրով ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել. անդրադարձ է եղել COVID-19-ի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

լավրով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարն ու տարածաշրջանային զարգացումները։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Աղբյուրը հավելում է, որ զրույցի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում, և հատկանշական համարում, որ այն տեղի է ունեցել լիբիական հակամարտությունում տեղի ունեցած թարմ զարգացումների ֆոինին։

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, հակամարտող կողմերից մեկի առաջնորդ Հալիֆե Հաֆթարը հայտարարել է, որ երկրի իշխանությունը բանակի ձեռքը վերցնելու մասին։

Աղբյուրը նաև նշում է, որ Թուրքիան՝ ուղղակիորեն, իսկ Ռուսաստանն անուղղակիորեն ներգրավված են լիբիական հակամարտության մեջ։