7 տարի ազատազրկման դատապարտված քննիչ Զադոյանը ճանաչվեց անպարտ և արդարացվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ բավարարել է ավագ քննիչ Միքայել Զադոյանի պաշտպանի բողոքը և Զադոյանին անպարտ ճանաչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ պարոն Ա.Ազարյանի և տիկին Ն.Հովակիմյանի) ամբողջությամբ բավարարեց իմ վերաքննիչ բողոքը, բեկանեց և փոփոխեց ավագ քննիչ Միքայել Զադոյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի  311 հոդվածի 4 մասի 2 կետով մեղավոր ճանաչելու և 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը, նրան ճանաչեց անպարտ և արդարացրեց: Խորին ձևով շնորհակալ եմ իրական արդարադատ դատավորներից անկախ և անկաշկանդ, անաչառ դատական ակտի համար»։