«Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

.

«Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը  «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ իր տեղակալներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:

«Բոլորովին վերջերս տեղակալներիցս մեկի մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս: Այդ պատճառով մենք բաժանվել ենք երկու թիմերի»,- հայտնել է նա:

Սավելևի փոխանցմամբ՝ «Աէրոֆլոտ»-ի աշխատակիցներից 17-ը վարակվել են COVID-19-ով.

«7 հոգի ապաքինվել է: Ցավոք, մեր գործընկերներից մեկն էլ մահացել է վիրուսից, նա թոքաբորբ է ունեցել, նրան չեն կարողացել փրկել»:

Նշենք, որ ներկա դրությամբ՝ «Աէրոֆլոտի» աշխատակիցների 42%-ը արձակուրդում է: