Արգենտինայի Սուպերլիգան չի վերսկսվի․ պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News      

ֆուտբոլ

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է մրցաշրջանի վաղաժամ ավարտը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Նշվում է նաև, որ նոր առաջնության մեկնարկի օրերը կփոխվեն: Նոր մրցաշրջանը կարող է մեկնարկել 2021 թվականի հունվարին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան El Universo-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ հաջորդ մրցաշրջանում լիգաների միջև թիմերի փոխանակում չի լինի:

Արգենտինայի առաջնությունում այս պահին խաղարկվել է 23 տուր: «Բոկա Խունիորսը» առաջնության առաջատարն է՝ 48 միավորով: Երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյտն» է 47 միավորով։ Եզրափակում է լավագույն եռյակը «Վելես Սարսֆիլդը», որն ունի 39 միավոր:

Աղբյուրը՝ Armsport.am։