Սրտին կրակելով՝ թուրք ոստիկանը սպանել է սիրիացի երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News    

Թուրքիա

Թուրքիայի Ադանա քաղաքում թուրք ոստիկանը կրակ էր բացել 17-ամյա սիրիացի մի երիտասարդի ուղղությամբ։ Պատճառը եղել է այն, որ այդ երիտասարդը խախտել է պետության կողմից սահմանված փողոց դուրս գալու արգելքը և քայլել է փողոցում։ Այս մասին հայտնել է  Ermenihaber-ը։

Ոստիկանը հրահանգել է կանգնել։ Երիտասարդը չի ենթարկվել հրահանգին։ Ոոստիկանն էլ կրակել է նրա վրա։ Սիրիացի երիտասարդը հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում և մահացել։ Ադանայի նահանգապետարանը դեպքին տվել է «դժբախտ պատահար» որակումը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Թուրքական լրատվամիջոցները նախ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր ոստիկանը կրակել է երիտասարդի ոտքին։ Սակայն տեսագրություններն ի ցույց են դրել դեպքի իրական պատկերը։