Հոգնածը դու ես՝ քաղաքական տրյապկա․ անբարոյականի վաստակը դու ես․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Տիկին Սամսոնյան առաջարկում եմ իմ մասին քիչ խոսել, ամուսնացած եմ, դա տգեղ է դիտվում։ ԱԺ-ում դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես Ձեզ չեմ պատասխանում, պատասխանում եմ Ձեր փեշի տակ պաղկված Մարուքյանին։ Ինքը մեր մակարդակին չի իջնում։ Ես հասկանում եմ, որ Մարուքյանը ծանր տարավ՝ Միքայել Մինասյանին  բան ասեցի, ոչինչ, էդպես էլ է լինում բոլորս գիտենք։  Հիշում եմ, երբ իմ ընկերների հետ 2016 թ․ ապրիլին , շատերս այստեղ մահանալուց պրծանք, ձեզ «Ելք» խմբակցության խմբում գրում էի  դուրս եկեք փողոց, ձեզանից որևէ մեկը դուրս չեկավ, իսկ Մարուքյանն էստեղ ընդդմիության տեսլիք էր ստեղծում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց, որ այս մասին մանարամասներ կներկայացնի, ինչին ի պատասխան ԱԺ դահլիճից հնչեցին, մենք էլ պատմելու բան ունենք․

«Անպայման պատմեք», - ասաց Ալեն Սիմոնյանը և իրեն «դու»-ով դիմող պատգամավորին ասաց․

«Դու-ն դու ես, կէթաս Միշիկիդ հետ, դու-ով կխոսես»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի «Դու ով էս այ հոգնած»,- բնորոշմանը Սիմոնյանը պատասխանեց․

«Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա, հանգստացի»։ 

Մարուքյանն ի պատասխան ասաց․

«Անբարոյականի վաստակ»։

Սիմոնյանը հակադարձեց․

«Անբարոյականի վաստակը դու ես»։