Դուք փալաս եք, ձեր ծնողները փալաս են, որ ձեզ պես զավակ են մեծացրել. Զոհրաբյանը՝ «ֆեյքերին»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆանտաստիկայի ժանրից է համարում Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը 22 մլն դոլար կաշառք է տվել՝ արտոնություններ ստանալու համար: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը Ջեյմս Բոնդի չգրված սերիալի հերթական թրեյլերը կարծես լիներ:

Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ բարձրաձայնում է «ֆեյքերի» գրոհների  մասին: Զարմանում՝ մարդ ինչպե՞ս կարող է հրաժարվել սեփական անունից ու այլ անվան ներքո վիրավորանքներ գրել: «Դուք փալաս եք, ձեր ծնողները փալաս են, որ ձեզ նման զավակ են մեծացրել: Ես ծիծաղում են ձեզ վրա համատարած փալասներ համայն Հայաստանի ու Սփյուռքի»,- դիմելով «ֆեյքերին»՝ ասում է Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։