1 մլն դրամ կուզեինք տալ, բայց չենք կարող, վիրուսից հետո էլ կյանք կա. Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն համոզմանն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբկցության ղեկավար Էդմոն Մարուքանի առաջարկած ծրագիրը՝ կապված 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու հետ, պոպուլիստական է: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդդիմադիր իրենց գործընկերները հասարակության մոտ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե օդում կախված փողեր կան, ու իշխանությունները դրանք չեն ուզում մարդկանց միջև բաշխել:

«Մենք բոլորից շատ կցանկանայինք մարդկանց, ենթադրենք, 1 մլն դրամ տալ, բայց պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո էլ կյանք կա, ու ուսուցիչներին, տատիկ-պապիկներին պետք է աշխատավարձ ու կենսաթոշակ տանք»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։