ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված որոշ նախագծեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

աժ

ԱԺ-ն 82 կողմ,12 դեմ և 14 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև կառավարության կողմից ներկայացված աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը 92 կողմ, 0 դեմ և 18 ձեռնպահ ձայներով: