Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

քաղաքական

«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

«Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ 

Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը և նրա կոռումպացված շրջապատը դեռևս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ», - գրել է վարչապետի խոսնակը: