Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

/

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց. մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված եւ ներկայացված են մրցութային փաթեթում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց

Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:

Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:

Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված եւ ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչեւ ս. թ. հունիսի 12-ը»։