Ադրբեջանում բանկային ճգնաժամը խորանում է․ 2 դրամատուն զրկվել են լիցենզիայից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

․

Ադրբեջանի կենտրոնական բանկը չեղյալ է հայտարարել երկու բանկի գործունեության լիցենզիաները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչեով Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարությունը, Atabank և Amrahbank դրամատների գործունեության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է ապրիլի 28-ին։

Ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարության, բանկերի ֆինանսական վիճակի վատթարացումը վաղուց է սկսվել և նրանք չեն կարողանում վերադարձնել ավանդատուների միջոցները։

Ապրիլի 27-ին Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում էր մտցրել երկրի չորս դրամատներում։ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել էին ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։

Տեսանյութեր

Live

Լրահոս