Ավանի մոտակայքում բախվել են «BMW 325»-ն և «Nissan Tiida»-ն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

վթար

Ապրիլի 28-ին՝ ժամը 22:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 325» (վարորդ` Կարեն Մ.) և «Nissan Tiida» (վարորդ` Արամ Գ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: