Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը քաղաքական սնանկության հետևանք է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News       

Թանդիլյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը թուլության և քաղաքական սնանկության հետևանք է։
Կնոջ արժանապատվությունը վիրավորելը՝ որպես քաղաքական քայլ, ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև դատապարտելի։
Նման անձանց քաղաքական գործունեությունը պետք է մերժվի բոլորի կողմից և արհամարհանքը պետք է դառնա այդ մարդկանց արժանի պատասխանը»։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվ էր տեղի ունեցել, փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցվել։