COVID-19-ով վարակված 2 հիվանդ մահացել է այլ հիվանդության պատճառով. ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նշենք, որ ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1932 դեպք, որից 900-ն առողջացած է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: