Չավուշօղլուն դատապարտել է Սիրիայում տեղի ունեցած հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

սիրիա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է նախօրեին Սիրիայի Աֆրին շրջանում տեղի ունեցած հարձակումը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Նշենք, որ ապրիլի 28-ին Աֆրինի Ռաջու պողոտայում ռումբով բեռնված, վառելիք տեղափոխող ցիստեռն է պայթել, որի հետևանքով 40 մարդ է մահացել, իսկ 47-ը՝ վիրավորվել։ Մահացածներից 11-ը երեխաներ են։ Թուրքիան պնդում է, որ պայթյունի հետևում կանգնած են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազամաքաղաքական կազմակերպության զինյալները և Սիրիայի քրդական միավորումները։ 

Չավուշօղլուն «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է․ «Նրանք, որոնք աջակցում են ահաբեկչական կազմակերպությանը (նկատի ունի PKK-ին - խմբ․) և փորձում են այդ կազմակերպությանը դուրս հանել ահաբեկչության ցանկից, նույնպես պատասխանատու են այս ստոր հարձակման համար»։