Բրիտանիայի՝ կորոնավիրուսը հաղթահարած վարչապետը հայր է դարձել

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սիմոնդսը տղա են ունեցել: Երեխան ծնվել է ապրիլի 29-ի առավոտյան։

«Վարչապետն ու տիկին Սիմոնդսն իրենց շնորհակալություն են հայտնում ծննդատան անձնակազմին։ Տղան ու մայրը լավ են»,-նշել է Ջոնսոնի մամուլի քարտուղարը:

Բորիս Ջոնսոնը, հաղթահարելով կորոնավիրուսը, օրերս վերադարձել էր աշխատանքի: