Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

Արայիկ Հարությունյան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի´ հայրենակիցներ,
Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի զարգացման տեսլականը, քաղաքական երկու ուժերի կողմից ներկայացված ծրագրերի համատեղելիության հեռանկարը, հնարավոր ծրագրային համագործակցության այլ հարցեր:
Նախատեսվում է քաղաքական խորհրդատվության ևս մեկ փուլ»: