Սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, սկսվեց ծեծը. Սիմոնյանը՝ Դանիելյանի հետ միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դանիելյանսիմոնյան

«Արթուր Դանիելյանն էր` երկու, ամենայն հավանականությամբ, «Ադեկվադների» հետ»: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում պատմել է իր և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Սիմոնյանի փոխանցմամբ՝ նա երկուսից մեկին ճանաչել է: ԱԺ փոխխոսնակը զբոսնելիս է եղել, որի ժամանակ ստացել է սեռական բնույթի հայհոյանք, դրան ի պատասխան սկսվել է ծեծկռտուքը: Արդյունքում, ըստ Սիմոնյանի, ամենայն հավանականությամբ վնասվել է Դանիելյանի քիթը, և նրա քիմքի մասը: ԱԺ փոխխոսնկաը նորմալ է գնահատում իր առողջական վիճակը:

Լրագրողի հարցին, թե դիմել է ոստիկանություն, Սիմոնյանը պատասխանել է՝ հիմա ոստիկանների հետ եմ:

Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արթուր Դանիելյանի լուսանկարը և կից գրառում արել. «Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»:

Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։