ՄԻՊ արագ արձագանքման խումբը «Նաիրի» ԲԿ-ում է՝ տեսակցելու Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

․

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկակական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկ այլ արագ արձագանքման խումբ էլ «Էրեբունի» ԲԿ-ում է՝ տեսակցելու «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին:

Հիշեցնենք՝ քիչ առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: