Արթուր Դանիելյանը դուրս եկավ հիվանդանոցից, նա Ալեն Սիմոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

 

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը դուրս եկավ «Էրեբունի» ԲԿ-ից, որտեղ տեղափոխվել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո։

Դանիելյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Դանիելյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ընդդեմ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, որ վերջինս հարձակում է գործել իր վրա և մարմնական վնասվածքներ հասցրել։
 
Նշենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Դանիելյանը Էրեբունի ԲԿ-ում հետազոտություն է անցնում, իսկ «Ադեկվադ»-ի մյուս անդամները լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էին, որ Արթուր Դանիելյանը միջադեպից հետո քթի շրջանում վնասվածք ունի։ 

«Հույս ունենք տեղի կունենա օբյեկտիվ քննություն և դատախազը կպահանջի Ալեն Սիմոնյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և նրան ենթարկել պատասխանատվության», - նշեց փաստաբանը։ 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց նաև, որ Դանիելյանը ԲԿ-ից դուրս գրվելուց հետո կներկայանա Կենտրոնի ոստիկանական բաժին՝ մասնակցելու նյութերի նախապատրաստման գործընթացին։