Հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

․

1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները: Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն և անթերի կատարել առաջադրված խնդիրները: