ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ իրագործել է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։
Այդ ծրագրերից մեկն է պարենային սննդամթերքի փաթեթների տրամադրումը։ Առ այսօր (մարտի 12 - ապրիլի 29) իրագործվել է շուրջ 45,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի աջակցության ծրագիր։
Երեկվանից սկսված են սննդի աջակցության ևս 55 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։
Մենք շարունակում ենք մեր առաքելությունը։